Yandex.Travel ծառայությունն ամբողջ աշխարհում գործարկել է հյուրանոցների ամրագրման և ավիատոմսերի որոնման հավելված: Այժմ այնտեղ հասանելի է մոտ 1 միլիոն հյուրանոցային համար՝ կից լուսանկարներով և օգտատերերի հետադարձ կարծիքով:
Օգտատերերն ունեն շուրջօրյա աջակցություն չաթում, իսկ Yandex Plus-ի բաժանորդներն ամրագրման համար կստանան կանխիկի վերադարձ՝ պատվերի ընդհանուր արժեքի մինչև 10%-ի չափով:
Yandex-ը նաև ֆիլտրեր է ավելացրել, ըստ որի կարող եք որոնել քարտեզով և ընտրել կացարան անվճար չեղարկումով: Դրանից բացի, «Ուղևորություններ» բաժնում օգտվողները կարող են տեսնել եղանակի կանխատեսումը՝ նշված ամսաթվերով:
«Այժմ հյուրանոցների ամրագրման հուսալի գործիքի անհրաժեշտությունն ավելի քան երբևէ աճել է. միայն 2022 թվականին նման ամրագրումների թիվն ուղղակիորեն աճել է 10 անգամ։ Ուստի մենք գործարկեցինք «Yandex.Plus»-ը, որտեղ կարող եք նաև էժան ավիատոմսեր գտնել»,- ասել է Yandex.Travel-ի տնօրեն Եվգենի Աբրամզոնը:





