spot_imgspot_imgspot_img

IDBank-ի «Մալաթիա» մասնաճյուղն՝ ավելի հարմարավետ ու ժամանակակից

Րաֆֆու փողոցի 39/61 հասցեում վերաբացվող «Մալաթիա» մասնաճյուղում ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների բարձրակարգ սպասարկումն ապահովելու համար, իսկ նորարար միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներն էլ ավելի հաճելի կդարձնեն այցելությունը Բանկ:

Կարևորելով հաճախորդների հարմարավետությունը՝ մասնաճյուղում կգործի նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որի միջոցով կարելի է միայն մուտքագրելով հեռախոսահամար, փոխանցում կատարել IDBank-ի հաշվեհամարի, համալրել իրավաբանական անձի հաշիվը, ինչպես նաև շուրջօրյա օգտվել հարյուրավոր ծառայություններից՝ կանխիկի մուտքագրում/ ելքագրում, հաշիվների համալրում, կոմունալ վճարումներ և շատ ավելին։

IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Սուրեն Մարգարյանի խոսքով՝ մասնաճյուղային ցանցի կատարելագործումը միտված է հաճախորդների գոհունակության բարձրացմանն ու հարմարավետ սպասարկումն ապահովելուն։

«Որպես թվային բանկ IDBank-ը շարունակաբար աշխատում է առցանց հարթակների հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, միևնույն ժամանակ մենք համարում ենք, որ մասնաճյուղերի պատշաճ վերազինումը պարտադիր է՝ ապահովելու համար հաճախորդների լավագույն փորձառությունը», – նշում է Սուրեն Մարգարյանը։

IDBank-ն ունի 13 մասնաճյուղ, որոնք գործում են Երևանում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում։

Մանրամասները տեսանյությում

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...