spot_imgspot_imgspot_img

IDBank-ի քարտերով արդեն հնարավոր է վճարել Apple Pay-ի միջոցով

Եվ այսպես, Apple Pay-ը վճարային ժամանակակից գործիք է, որը հասանելի է Apple սարքավորումներում՝ iPhone, Apple Watch, Mac սարքերում։ Apple Pay-ը փոխարինում է քո ֆիզիկական քարտը՝ կատարելով ճիշտ նույն գործողությունը, ինչ պլաստիկ վճարային քարտերը։ Այն արագ է, անվտանգ, պաշտպանում է հնարավոր զեղծարարություններից, չի պահպանում քարտիդ տվյալները և չի տրամադրում դրանք երրորդ կողմի, զերծ է պահում ավելորդ շփումներից։

Apple Pay-ի հետ IDBank-ի քարտերով վճարումներն էլ ավելի արագ ու անվտանգ են դառնում։ Իսկ ի՞նչ է պետք անել Apple Pay-ով վճարում կատարելու համար։ Նախ՝ ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել «Wallet» հավելված․ այն արդեն իսկ առկա է քո iPhone-ի մեջ, և ստիպված չես լինի լրացուցիչ հավելված ներբեռնել։

Այնուհետև հավելվածի ներսում անհրաժեշտ է սեղմել «+» նշանի վրա։ Սեղմի՛ր «Շարունակել», ապա սկանավորիր IDBank-ի քարտը կամ մուտքագրիր քարտի տվյալները ձեռքով՝ ավելացնելով IDBank-ի քո քարտը։

IDBank-ի քո քարտը Apple Pay-ին կցելու ևս մեկ՝ ավելի արագ տարբերակ կա։ Պարզապես պետք է մուտք գործես Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժին, ընտրես քեզ անհրաժեշտ քարտը, ներքևի հատվածից սեղմես «Ավելացնել Apple Wallet-ում» կոճակը։ Քարտի տվյալները ևս մեկ անգամ ստուգելուց հետո համաձայնվի՛ր պայմաններին։ Համակարգը կստուգի քարտը՝ ուղարկելով նույնականացման կոդ։ Մուտքագրիր կոդը,  և վերջ․ պատրաստ է։ IDBank-ի քո քարտը հաջողությամբ կցված է Apple Pay-ին։

Apple Pay-ի միջոցով վճարում կատարելու համար անհրաժեշտ է պարզապես մոտեցնել սարքը POS տերմինալներին, որոնք ընդունում են անհպում վճարումներ։ Վճարումը պետք է հաստատվի քո Face ID-ով կամ Touch ID-ով՝ կախված սարքի մոդելից։ Ի դեպ՝ կախված քարտի տեսակից, վճարման գումարի չափից և կոնկրետ POS տերմինալից, որոշ դեպքերում վճարում կատարելիս հնարավոր է առաջանա նաև քարտիդ PIN-կոդը POS տերմինալի վրա մուտքագրելու անհրաժեշտություն։ Դե իսկ քայլերի մանրամասն նկարագրությունը և Apple Watch-ով վճարման ձևը կարող ես տեսնել մեր կայքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...