Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հաստատել է սոցիալական ցանցի ռեբրենդավորման պլանների մասին լուրերը: Ընկերությունը կարող է կոչվել «X»: Ձեռնարկատերը տեղեկությունը հաստատել է Twitter Daily News-ի մեկնաբանությունում։
Նա ասում է, որ հին Twitter-ի համեմատ X հարթակը կունենա երկար տեքստերի, տեսանյութերի, հաղորդագրությունների և ֆինանսական ծառայությունների շատ ավելի լայն շրջանակ։
«Կարծում եմ, Թվիթերը հարմար չէր այս ամենի համար»,- ասել է Մասկը:
Twitter-ը հիմնադրվել է 2006թ: Իլոն Մասկն այն գնել է 2022 թվականի աշնանը։ Գործարքի կազմում էր $44 մլրդ։





