spot_imgspot_imgspot_img

Ինչպես Ռիհաննան դարձավ ձեռնարկատեր միլիարդատեր

Երգչուհի Ռիհաննան, անկասկած, առաջին միլիարդատերն է, ով մասնակցել է Super Bowl-ին: Նրա կարողությունը գնահատվում է մոտ 1,7 միլիարդ դոլար:

Փետրվարի 12-ին Ռիհաննան, հինգ տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ բեմ բարձրացավ, Super Bowl-ի ընդմիջման ժամանակ կատարելով իր բոլոր ժամանակների հիթերը։ Ելույթի ընթացքում երգչուհին շտկել է իր դիմահարդարումը օգտագործելով սեփական արտադրության կոմպակտ դիմափոշի՝ Fenty Beauty-ն։ Սրանով նա հանդիսատեսին և երկրպագուներին հիշեցրեց, որ երաժշտությունն իր համար այժմ պարզապես հոբբի է։

Ռիհաննայի կարողության մեծ մասը՝ մոտ 1,4 մլրդ դոլար, բաժին է ընկնում Fenty Beauty կոսմետիկ ապրանքանիշին, որը թողարկվել է 2017 թվականին։ Երգչուհին 2016 թվականին թողարկեց իր վերջին ալբոմը, որից հետո առաջին քայլերն արեց բիզնեսում:

2019 թվականին Ռիհաննան ներկայացրել է նաև Savage X Fenty ներքնազգեստի ապրանքանիշը, որն ավելի քան 300 միլիոն դոլար է ներգրավել Neuberger Berman Group-ից և L Catterton-ից: Հաղորդվում էր, որ անցյալ տարի ընկերությունը ցանկանում էր դուրս գալ ֆոնդային բորսա, սակայն, ինչպես շատերը՝ որոշել է հետաձգել թողարկումը:

Ըստ Crunchbase-ի՝ Ռիհաննան իր կարողության մի մասը ներդրել է ստարտափներում՝ որպես հրեշտակ ներդրող։ 2021 թվականին նա միացավ 4,8 միլիոն դոլար արժողությամբ Series A փուլին Partake Foods-ի համար, ինչպես նաև անհայտ չափի գումար է ներդրել Therabody-ում: 2022 թվականին նա աջակցել է Destree նորաձևության ապրանքանիշին:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...