spot_imgspot_imgspot_img

inDrive «միաեղջյուր»-ը $150 մլն ներդրում է ներգրավել

InDrive տաքսի ծառայությունը 150 մլն դոլարի ներդրում է ներգրավել General Catalyst հիմնադրամից (այն նախկինում ներդրումներ է կատարել Snap-ում, Airbnb-ում և Stripe-ում): Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է inDriver-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Արսեն Տոմսկին:

inDrive-ը թույլ է տալիս վարորդներին և ուղևորներին բանակցել ուղևորության արժեքի շուրջ: Բիզնեսի մոտ 60%-ը գտնվում է Լատինական Ամերիկայում, ընդ որում ամենամեծ շուկաներն են Մեքսիկան, Ղազախստանը, Բրազիլիան, Կոլումբիան և Եգիպտոսը: 2021 թվականին ստարտափը դարձավ «միաեղջյուր» և 150 միլիոն դոլար ներդրումային փուլի արդյունքում այն գնահատվեց 1,23 միլիարդ դոլար: Այդ փուլին մասնակցել է նաև General Catalyst-ը։

Ստարտափը հիմնադրվել է Յակուտիայում՝ 2013 թվականին, բայց այժմ այն գտնվում է Կալիֆորնիայում: 2022 թվականի մայիսին inDrive-ը Forbes-ին ասել է, որ իր աշխատակիցների մի մասին Ռուսաստանից տեղափոխում է Ղազախստան։ Տոմսկին ղազախական Forbes-ին հայտնել է, որ ԱՊՀ երկրներում Ղազախստանը ընկերության համար ամենամեծ շուկան է և «ամենաօպտիմալն ու կայուն վայրը տարածաշրջանում»։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...