«Այժմ յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել և օգտագործել նոր հավելվածը՝ առանց հերթագրվելու կամ հեռախոսահամար տրամադրելու»,- գրել է Artifact թիմը բլոգի գրառման մեջ:
Հավելվածը հասանելի է ինչպես iOS, այնպես էլ Android օգտատերերի համար:
Artifact-ի ներկայացուցիչների խոսքով՝ հավելվածի նոր տարբերակը թույլ է տալիս միացնել սեփական կոնտակտները։ Այսպիսով, օգտվողները կկարողանան տեսնել հոդվածները հատուկ պատկերով, եթե գոնե մի քանի ընկերներ կարդացել են դրանք:
Մեկ այլ հետաքրքիր առանձնահատկություն է վիճակագրական տվյալների ցուցադրումը (ամենաշատ ընթերցված նյութերը):
Օգտատերերը կարող են նաև մուտք գործել իրենց հեռախոսահամարով: Սա թույլ կտա նրանց մուտք գործել իրենց պրոֆիլ տարբեր սարքերից և վերականգնել մուտքը, պահպանել պատմությունը և շտկել իրենց նախապատվությունները:





