Ռուսաստանը գործարկել է նոր սոցիալական ցանց՝ Looky-ն:
Ծրագրի ղեկավար Եգոր Յակովլևի խոսքով՝ այս սոցիալական ցանցը պահպանել է Instagram-ի բոլոր հիմնական գործառույթները, ինչպիսիք են գրառումները, պատմությունները, անձնական հաղորդագրությունները: Ավելացվել են նոր գորածառություններ, որոնք «օգտատերերը ցանկանում էին տեսնել»:
Նախագծի շնորհանդեսի ժամանակ Եգոր Յակովլևն ասել է, որ Looky-ն նախատեսված է փոխարինելու Instagram-ին և նրա բոլոր հիմնական գործառույթները։
Նոր սոցիալական ցանցի ներդրումները կազմել են 160 մլն ռուբլի։ Ծրագրի ստեղծողները ակնկալում են մինչև 2024 թվականը ներգրավել Instagram-ի ռուս լսարանի առնվազն 10%-ին:
Ծրագրի առանձնահատկությունները
Instagram-ից անցումը Looky-ին տեղի կունենա «մեկ սեղմումով»: Տվյալներն անմիջապես կփոխանցվեն նոր սոցիալական ցանց: Էջի բովանդակությունից բացի, նոր օգտատիրոջը տրվում է նաև իր մականունը, որը նա օգտագործել է Instagram-ում։ Սինքրոնացումից հետո գրառումները, որոնք օգտատերը տեղադրում է Instagram-ում, կհրապարակվեն նաև Looky-ում, բայց ոչ հակառակը։
Ավելացվել են նոր հնարավորություններ, որոնք օգտատերերը կցանկանային ունենալ: Օրինակ, Looky-ը թույլ է տալիս անմիջապես գրառումներում հրապարակել արտաքին հղումներ (Instagram-ում դրանք թույլատրվում էին միայն պրոֆիլի վերնագրում և Story-ում), ներկառուցված է լոյալության ծրագիր, որն օգտագործում է բլոկչեյն և NFT տեխնոլոգիաները։ Նոր սոցցանցում հնարավոր է նաև գրառումները դասակարգել թեմատիկ թղթապանակներում։
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին





