Meta-ին պատկանող Instagram-ում Մարկ Ցուկերբերգը Telegram-ի նման ալիքներ է բացել: Այս մասին նա հայտնել է իր էջում։ Meta-ի հիմնադիրը ստեղծել է Meta Channel-ը, որին փետրվարի 17-ի առավոտյան տվյալներով արդեն բաժանորդագրվել է 260 000 օգտահաշիվ: Ավելին, Ցուկերբերգի ալիք մտնելու համար դուք պետք է լինեք սոցցանցում նրա հիմնական հաշվի բաժանորդը։
«Ես գործարկում եմ այս ալիքը՝ մեր ստեղծած բոլոր ապրանքների և տեխնոլոգիաների մասին նորություններով և թարմացումներով կիսվելու համար»,- ասել է Ցուկերբերգը հարթակի օգտատերերին ուղղված ուղերձում:
Նոր գործառույթի դիզայնը համապատասխանում է Instagram-ում ներկառուցված Direct մեսենջերին։ Ցուկերբերգի խոսքով՝ ալիքները կկարողանան հրապարակել ինչպես տեքստային գրառումներ, այնպես էլ պատկերներ, տեսանյութեր և հարցումներ անցկացնել: Ապագայում նախատեսվում է նմանատիպ գործառույթ իրականացնել Meta-ի մեկ այլ հարթակում՝ Facebook-ում :





