spot_imgspot_imgspot_img

Intel-ը $25 մլրդ կներդնի նոր գործարանում

Intel-ը $25 մլրդ կներդնի Իսրայելում արտադրությունն ընդլայնելու համար։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Հազարավոր աշխատատեղերի համար նոր գործարանը կտեղակայվի Իսրայելի հարավում գտնվող Կիրյաթ Գաթ փոքրիկ քաղաքում: Այն պետք է բացվի 2027 թվականին և աշխատի մինչև առնվազն 2035 թվականի վերջ։ Գործարքի պայմաններով ամերիկյան ընկերությունը հարկ կվճարի 7,5 տոկոս դրույքաչափով՝ ներկայիս 5 տոկոսի փոխարեն։

Intel-ը երկրում ներկա է մոտ 50 տարի և այս ընթացքում դարձել է նրա ամենամեծ մասնավոր գործատուն և արտահանողը, ինչպես նաև առաջատարը տեղական էլեկտրոնիկայի և ՏՏ ոլորտում:

Նեթանյահուն Intel-ի հետ գործարքն անվանել է «հսկայական ձեռքբերում Իսրայելի տնտեսության համար» և արտասահմանյան ընկերությունների կողմից երկրի պատմության մեջ ամենամեծ ներդրումը: Նա հավելել է, որ Intel-ի գործունեությունը Իսրայելում կարևոր դեր է խաղացել համաշխարհային ասպարեզում չիպարտադրողի հաջողության գործում:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...