spot_imgspot_imgspot_img

Intel-ը դադարեցնում է բիթքոինի մայնինգի համար չիպերի թողարկումը

Միկրոպրոցեսորների խոշորագույն արտադրող Intel-ը, հայտարարել է Blockscale սերիայի չիպերի տեխնիկական աջակցության դադարեցման մասին, որոնք հիմնականում օգտագործվում են կրիպտոարժույթների մայնինգի համար։

Blockscale միկրոպրոցեսորների շարքը թողարկվել է 2022 թվականի ապրիլին։ Առաջին գնորդները, ովքեր սկսեցին գնել այս չիպերը մեծ ծավալով՝ կրիպտոարդյունաբերության ներկայացուցիչներն էին, օրինակ՝ Block Inc.-ը և Argo Blockchain-ը: Վերջին ամիսներին կորպորացիան մի շարք միջոցներ է ձեռնարկել ծախսերը նվազեցնելու համար, մասնավորապես կրճատելով թոփ-մենեջերների աշխատավարձերը։

Ձմռան վերջին Intel-ի ղեկավարությունը հրապարակել է 2023-ից 2025 թվականների հաշվետու ժամանակահատվածում ծախսերը $3 – $10 մլրդ կրճատելու պլանները։

 

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...