spot_imgspot_imgspot_img

JPMorgan-ը պատրաստում է իր IndexGPT նեյրոցանցը

Ֆինանսական ծառայությունների հսկա JPMorgan Chase-ը արհեստական բանականությունը կօգտագործի իր բիզնեսի զարգացման համար: JPMorgan-ը վերջերս ապրանքանիշի հայտ ներկայացրեց Միացյալ Նահանգների արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակ (USPTO) IndexGPT-ի համար: Այն ուղղված է առևտրային նպատակներով IndexGPT-ի օգտագործման իրավունքների ապահովմանը։

Այս քայլով JPMorgan Chase-ը մտնում է գեներատիվ AI-ի ասպարեզ IndexGPT-ով: Նախատեսվում է այն օգտագործել տարբեր բիզնես ստորաբաժանումներում, այդ թվում՝ գովազդային, բիզնես խորհրդատվական և ֆինանսական ուղղվածություն ունեցող ծրագրային ապահովման ոլորտում։

AI-ի գործիքը կօգնի տարբեր բիզնես ստորաբաժանումներում, ներառյալ խորհրդատվությունը, մարքեթինգը և տարբեր ֆինանսական պրոդուկտները: JPMorgan-ն ավելի վաղ ասել էր, որ իրենք արհեստական բանականության օգտագործման 300 տարբերակ ունեն: Նեյրոնային ցանցերը կօգնեն գտնել հաճախորդներ, կառավարել ռիսկերը, բարելավել մարքեթինգը և հաճախորդների սպասարկումը:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...