spot_imgspot_imgspot_img

Krisp հայկական ստարտափը՝ այժմ որպես Google Chrome Extension

Krisp հայկական ստարտափը, որի նպատակն է օգնել առանց կողմնակի աղմուկի և արդյունավետ զանգեր կատարել, վերջին մի քանի ամիսների ընթացքում իրականացրած աշխատանքի շնորհիվ ներկայացնում է իր վերջին նորությունը:

Այն հատկանշական է հատկապես այն առումով, որ հիմա շատերը հեռակա աշխատում են տնից և ֆոնային աղմուկը կարող է իսկապես խանգարել նրանց աշխատանքի արդյունավետությանը:

Մինչ այժմ հասանելի էր Krisp desktop տարբերակը, որը Google Chrome-ի հետ օգտագործելիս բազմաթիվ անհարամարություններ էր առաջացնում օգտագործողի համար, քանի որ կարգավորումներն անհրաժեշտ էր կատարել և՛ Krisp-ում, և՛ Google Chrome-ում, քանի որ Google Chrome-ը չուներ աուդիո ֆիլտրեր: Այսպիսով, բազմաթիվ փորձարկումների արդյունքում Krisp-ի կողմից ստեղծվեց նորարարական այլընտրանք՝ հատուկ մոդել, որը 10 անգամ ավելի թեթև է, արագ և աշխատում է extension-ի ներսում:

Ինչպե՞ս տեղադրել Krisp-ը Chrome-ում

Քայլ 1 – ավելացրեք Krisp for Chrome extension-ը Chrome Web Store-ից:

Քայլ 2 – մուտք գործեք Krisp հաշիվ

Քայլ 3 – միացրեք Krisp-ի աղմուկը զրոյացնող կոճակը

Եվ վայելեք ձեր աղմուկից զերծ կոնֆերանս զանգերը: Krisp-ը կարող եք անվճար օգտագործել շաբաթական 120 րոպե:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...