spot_imgspot_imgspot_img

Krisp-ի նոր տարբերակը Product Hunt-ում է

Այսօր Product Hunt-ում ներկայացվել է Krisp 2.0 տարբերակը, որն առաջարկում է ավելի անվտանգ ու լայն գործառույթներ, իսկ կիրառման հիմքում ընկած է գեներատիվ արհեստական բանականության հնարավորությունները:

Krisp-ը Product Hunt-ում պայքարում է «օրվա պրոդուկտ» դառնալու համար, որի օգտին կարող եք քվեարկել այստեղ:

«Կրիսպի այս նոր ֆունկցիան օնլայն հանդիպումների համար ավտոմատ գեներացնում է հանդիպման բովանդակությունը։ Կրիսպի մոտեցումը իրապես հեղափոխական է, քանի որ հիմնված է համակարգչի վրա աշխատող խոսքից-տեքստ մեր սեփական մշակման տեխնոլոգիայի վրա։ Այպիսով աուդիոն չի գնում սերվերներ, և հանդիպման տեքստը գեներացվում է հենց համակարգչի վրա։ 5 տարի առաջ Կրիսպը ProductHunt-ում սկսեց իր հաջողության ճանապարհը, և այսօր հնարավորություն ունենք հաջողությունը տասնապատկել»,-գրել է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

ProductHunt-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս հասարակ մարդկանց գտնել նոր ու հետաքրքիր տեխնոարտադրանք, որը այս կամ այն ոլորտում կհեշտացնի կյանքը կամ էլ ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը։ Տեխնոկրատներին էլ հնարավորություն է տալիս իրենց արտադրանքը տեսանելի դարձնել օր օրի մեծացող լայն հանրության համար, հետաքրքիր առաջարկներ, գաղափարներ ու քննադատություններ ստանալ:

 

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...