spot_imgspot_imgspot_img

Լիոնել Մեսսիի ընկերությունը ներդրումներ է կատարել ֆուտբոլային Web 3 ստարտափում

Ֆուտբոլային Matchday ստարտափը 21 միլիոն դոլար է հավաքել ֆինանսավորման մեկնարկային ռաունդում: Այս մասին հայտնում է Decrypt-ը։

Ներդրողներից մեկը հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի վենչուրային ընկերությունն է՝ Play Time-ը:

Matchday-ը մշակում է սպորտային համակարգչային խաղեր։ Ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Դերիկ Կոն պարզաբանել է, որ իրենց նախագծերը ուղղված կլինեն «շարքային» օգտատերերին։

Ընկերությունն ունի պաշտոնական արտոնագիր Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից և Պրոֆեսիոնալ խաղացողների ասոցիացիայից՝ FIFPRO-ից:

Matchday-ի խաղերի գլխավոր տնօրեն Սեբաստիան դե Հալեն նախկինում աշխատել է վիդեոխաղերի Electronic Arts կորպորացիայի համար, որտեղ նա ներգրավված է եղել ՖԻՖԱ-ի և Madden NFL-ի ստեղծման մեջ:

Կարդացեք նաև՝ Մեսսին ստեղծել է իր ներդրումային ընկերությունը, որը ներդրումներ կանի սպորտում

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...