spot_imgspot_imgspot_img

LVMH-ն դարձել է Եվրոպայում առաջին ընկերությունը, որի կապիտալիզացիան գերազանցում է $500 մլրդ

Louis Vuitton Moet Hennessy-ն դարձել է Եվրոպայում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է $500 մլրդը: LVMH-ի բաժնետոմսերի արժեքի վերջին աճը տեղի է ունեցել եռամսյակային զեկույցի հրապարակումից հետո, որը գերազանցել Է վերլուծաբանների սպասելիքները:

Louis Vuitton Moet Hennessy-ը (LVMH) հիմնական բաժնետերը աշխարհի ամենահարուստ մարդն է՝ Բեռնարդ Առնոն:

Ապրիլի 24-ի սակարկությունների ընթացքում LVMH-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է մեկ բաժնետոմսի դիմաց €902, ինչը համապատասխանում է €454 միլիարդ կամ $500 միլիարդ կապիտալիզացիային: Վերջին վեց ամիսների ընթացքում LVMH արժեթղթերը թանկացել են 36,7%-ով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում՝ 41,38%-ով։

Ապրիլի 13-ին LVMH-ը հրապարակեց 2023 թվականի առաջին եռամսյակի եկամուտների հաշվետվությունը, որը գերազանցեց վերլուծաբանների սպասումները: Հագուստի և կաշվե իրերի վաճառքն աճել է 18%-ով, ինչը երկու անգամ բարձր է վերլուծաբանների կոնսենսուսի կանխատեսումից:

LVMH-ի գնանշումների աճին նպաստել է նաև Չինաստանի տնտեսության զարգացման վրա ազդող սահմանափակումների վերացումը։ Սպառողները սկսել են ավելի շատ գումար ծախսել շքեղ ապրանքների վրա, նշում է Bloomberg-ը։

 

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...