spot_imgspot_imgspot_imgspot_img

Մարկ Ցուկերբերգը մեկ օրում հարստացել է $10 մլրդ

Մարկ Ցուկերբերգը մեկ օրում հարստացել է $10 մլրդով: Meta-ի հիմնադրի կարողությունն աճել է ընկերության բաժնետոմսերի գնի կտրուկ աճի պատճառով։ Ներդրողներին դուր է եկել նրա այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը:

Forbes Real Time Billionaires-ի տվյալներով գործարարի կարողությունը գնահատվում է 84,9 միլիարդ դոլար, ինչը Ցուկերբերգին 14-րդ հորիզոնականում է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում։

Մարկ Ցուկերբերգը Meta Platforms-ի հիմնադիրն է և նրա հիմնական բաժնետերերից մեկը։ Ընկերության արժեթղթերը բորսայում աճել են 13,9%-ով 2023 թվականի առաջին եռամսյակի ֆինանսական հաջող արդյունքների մասին հաշվետվության հրապարակումից հետո։ Meta Platforms-ի շուկայական կապիտալիզացիան աճել է մինչև $618,5 միլիարդ:

2022 թվականի վերջին Մարկ Ցուկերբերգը դարձել էր ամենաաղքատ միլիարդատերերից մեկը։ Meta Platforms բաժնետոմսերը նվազել էին 64%-ով, իսկ Ցուկերբերգի կարողությունը կազմում էր $77 մլրդ:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը

2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց...

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...