spot_imgspot_imgspot_img

Մասկը կանխատեսել է Twitter-ի ամսական օգտատերերի ավելացում՝ մինչև մեկ միլիարդ մարդ

Վիճակագրության համաձայն՝ Twitter-ի օգտատերերն ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցցանցում, քան նախկինում, իսկ նոր գրանցումների թիվը գերազանցում է նախորդ տարվա գրանցումների ցուցանիշը, գրել է Մասկը։

Ավելի վաղ Մասկը բազմիցս հայտարարել էր, որ Twitter-ի օգտատերերի թիվը ռեկորդային մակարդակի է հասել։

Ձեռներեցը կարծում է, որ 12-18 ամսից, սոցցանցի ամսական օգտատերերի թիվը կգերազանցի մեկ միլիարդը:

«Կարծես թե հեռանկար եմ տեսնում, որ 12-18 ամսից Twitter-ի ամսական օգտատերերի թիվը կգերազանցի մեկ միլիարդը», – գրել է նա:

Ավելի վաղ Մասկն առաջարկել էր Twitter-ում հաշիվների ստուգման վճարովի համակարգ ներդնել։ Մի շարք լրատվամիջոցներ հայտնում էին, որ բաժանորդագրությունը կարժենա ամսական մոտ $20: Որոշ օգտատերերի քննադատությունից հետո ձեռնարկատերն առաջարկել է ամսական 8 դոլար բաժանորդագրության արժեք մտցնել։

Ամերիկյան Twitter Inc. ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերության հիմնական արտադրանքը կարճ հաղորդագրությունների փոխանակման սոցիալական ցանցն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆորնիա)։

Բաց մի թողեք Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունները՝

Telegram-ում

Linkedin-ում

Facebook-ում

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...