spot_imgspot_imgspot_img

Մասնագիտություններ, որոնց կփոխարինի ChatGPT-ն

Փենսիլվանիայի համալսարանի և OpenResearch-ի գիտնականները հոդված են հրապարակել ChatGPT չաթ-բոտի մի շարք մասնագիտությունների փոխարինման հեռանկարների մասին։

Հետազոտողների եզրակացությունները հիասթափեցնող են նրանց համար, ովքեր անհանգստանում են իրենց աշխատանքի համար: Կառավարման, տնտեսական և նույնիսկ ստեղծագործական խնդիրները կարող է վստահվել նեյրոնային ցանցին:

Նեյրոնային ցանցը ոչ միայն սովորել է ընդունել վիզուալ հարցումները, այլ, ընդհանուր առմամբ, դարձել է շատ ավելի խելացի և ստեղծագործ։ Սա գիտնականների և արհեստական ​​բանականության սիրահարների մոտ հարց է առաջացրել. «որքանո՞վ է հավանական այն սցենարը, ըստ որի ChatGPT-ն կփոխարինի մարդկանց մասնագիտությունների մեծ մասում»: Փենսիլվանիայի համալսարանի և OpenResearch-ի հետազոտողները կարծում են, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա տարիներին:

Հետազոտողների կարծիքով՝ վեբ դիզայներները (100%), մաթեմատիկոսները (100%), գրողները (100%) և բլոկչեյն ինժեներները (94,1%) գտնվում են նեյրոնային ցանցով փոխարինվելու ամենամեծ վտանգի տակ։ Լավ լուրն էլ այն է, որ աշխատանք կորցնելը կարող է չանհանգստացնել ֆիզիկական գործի հետ կապված ոլորտների մարդկանց՝ ատաղձագործներ, ներկարարներ, խոհարարներ, մեքենա վերանորոգողներ և վարսահարդարներ։

Ըստ հոդվածի՝ ChatGPT-ի լեզվական մոդելները կարող են կատարել մասնագիտությունների 49%-ի առաջադրանքների մինչև կեսը։ Ավելին, աշխատանքը կորցնելու շանսերն ավելի բարձր են նրանց մոտ, ովքեր այժմ զբաղվում են բարձր վարձատրվող գործով ։ Մասնավորապես, վտանգի տակ են հայտնվել ծրագրավորողներն ու լրագրողները։

Մեկ շաբաթ առաջ OpenAI-ը ներկայացրեց ChatGPT չաթ-բոտի չորրորդ սերունդը։

Կարդացեք նաև՝ Թողարկվել է ChatGPT-4-ը. ի՞նչ նորարարություններ է այն պարունակում

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...