spot_imgspot_imgspot_img

Mastercard-ը եզակի ալգորիթմով կպայքարի քարտերի խարդախության դեմ 

Mastercard ընկերությունը՝ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում կհամագործակցի թվային էլեկտրոնային առևտրի լուծումների առաջատար մատակարար Network International-ի հետ՝ նպատակ ունենալով ուժեղացնել պայքարը խարդախության դեմ, ինչն ապագայում թույլ կտա նվազեցնել գնորդների ծախսերը:

Որպես այս բիզնես գործընկերության մաս, ցանցը կգործարկի Mastercard-ի Brighterion ծառայությունը, որը հիմնված է արհեստական բանականության տեխնոլոգիայի վրա: Այն ապահովում է գործարքների ստուգում:

Nilson Report-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ քարտային խարդախության կորուստները մինչև 2030 թվականը կհասնեն 49 միլիարդ դոլարի: 2020 թվականին քարտային խարդախության հետևանքով ֆինանսական կորուստների 68%-ը կապված է եղել քարտային վճարումներով գործարքների հետ:

McKinsey-ի հետազոտողները կարծում են, որ AI ալգորիթմների ներդրումը կօգնի քարտ թողարկողներին ավելացնել բիզնեսի շահութաբերությունը 1 տրիլիոն դոլարով: Օգտագործելով եզակի ալգորիթմ՝ Brighterion-ը վերլուծում է խարդախության նշանները և իրական ժամանակում զգուշացնում է գնորդներին ու վաճառոողներին սպառնալիքի մասին։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...