spot_imgspot_imgspot_imgspot_img

Meta-ն ցուցադրել է VR և MR իրականության Quest 3 սարքը

Ընկերությունը ներկայացրել է վիրտուալ (VR) և խառը (MR) իրականության սարքերի նոր տարբերակը։

Սա Meta-ի առաջին սարքն է, որը կաշխատի Qualcomm-ի հետ մշակված նոր սերնդի Snapdragon չիպսեթով: Փոփոխությունների շնորհիվ գաջեթը կրկնապատկել է GPU-ի աշխատանքը, դետալներն ավելի պարզ են դարձել, քան Quest 2-ում: Quest 3 ակնոցները 40%-ով բարակել են, իսկ կարգավորիչները դարձել ավելի էրգոնոմիկ և կոմպակտ:

Գաջեթի հիշողության ծավալը կկազմի 128 ԳԲ, ցանկության դեպքում պահեստավորման չափը կարելի է մեծացնել: Ականջակալն աջակցում է ավելի քան 500 խաղի և հավելվածի: Սարքը կհայտնվի 23 երկրնում: Բելառուսն ու Ռուսաստանը ցուցակում չկան։ Quest 3-ի 128 ԳԲ տարբերակն արժե $299,99, իսկ 256 ԳԲ տարբերակը՝ $349,99:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը

2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց...

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...