Meta-ն սկսել է ապակենտրոնացված սոցիալական ցանցի մշակումը, գրում է TechCrunch-ը։ Նոր պրոդուկտի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ։
Ընկերությունից հայտնել են, որ իրենք ստեղծում են ծառայություն, որտեղ հեղինակներն ու հասարակական գործիչները կարող են ազատորեն կիսվել բովանդակությամբ՝ իրենց հետաքրքրություններին համապատասխան։ Ինչպես գրում է Platformer-ը, Meta-ից նոր սոցիալական ցանցի մշակումը վերահսկում է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին։
Ապակենտրոնացված ցանցերը ժողովրդականություն ձեռքբերեցին, երբ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը գնեց Twitter-ն ու այն դարձրեց մասնավոր ընկերություն և բարեփոխումներ իրականացրեց ինչպես կորպորատիվ քաղաքականության, այնպես էլ ցանցի աշխատանքի հայեցակարգի մեջ Դրանով պայմանավորված, բազմաթիվ աշխատակիցներ լքել են Twitter-ը Մասկի ղեկավարումից հետո: Որոշ օգտատերեր էլ, ովքեր դժգոհել են Twitter-ի նորամուծություններից, որոշել էին հաշիվ բացել ապակենտրոնացված Mastodon սոցիալական ցանցում: Նոյեմբերին հարթակի լսարանը գերազանցել է 7 միլիոնը։, իսկ Իլոն Մասկը Twitter-ի ղեկավար դարձավ հոկտեմբերի վերջին:
Mastodon-ը Twitter-ի նման հարթակ է՝ միկրոբլոգի գործառույթով, իսկ սեփականատերը մեկ հոգի չէ: Դրա հեղինակը ռուսական արմատներով գերմանացի ծրագրավորող Եվգենի Ռոչկոն է:





