spot_imgspot_imgspot_img

Microsoft-ը և Nvidia-ն պայմանագիր են կնքել

Microsoft-ը և Nvidia-ն տասը տարվա պայմանագիր են կնքել, որը թույլ կտա բոլոր համակարգչային խաղերն ավելացնել GeForce Now ամպային ծառայությանը և դրանք հեռարձակել տարբեր սարքերով:

Համաձայնագիրը վերաբերում է նաև Activision Blizzard նախագծերին, ներառյալ Call of Duty շարքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Microsoft-ը պայմանագիր էր կնքել Nintendo-ի հետ, ըստ որի՝ Call of Duty-ի խաղերը ճապոնական ընկերության հարթակներում կթողարկվեն 10 տարով։

Microsoft-ի և Activision Blizzard-ի միջև գործարքը պետք է ավարտվի այս տարվա հունիսի վերջին։ Sony-ն, որին ժամանակին առաջարկվել էր 10 տարով նմանատիպ պայմանագիր՝ PlayStation հարթակներում CoD-ի թողարկման համար, շարունակում է դեմ լինել:

Ըստ GamesIndustry-ի աղբյուրների՝ բրիտանական CMA-ն փակ լսումների ժամանակ առաջարկել է Microsoft-ին վաճառել Activision Blizzard-ի մի մասը, այն է՝ Call of Duty, գործարքի հավանություն ստանալու համար: Ընկերության նախագահ և գլխավոր իրավաբան Բրեդ Սմիթը մերժել է այդ գաղափարը:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...