spot_imgspot_imgspot_img

Microsoft-ը կհեռացնի Twitter-ը գովազդատուների ծառայությունից

Ապրիլի 25-ից Microsoft-ի սոցիալական մեդիայի կառավարման գործիքն օգտագործող գովազդատուներն այլևս չեն կարողանա մուտք գործել Twitter իրենց գաջեթից:

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ Smart Campaigns-ն իր բազմապլատֆորմային թվային մարքեթինգի կենտրոնի գործիքով այլևս չի աջակցի հանրաճանաչ սոցիալական ցանցին:

Հայտարարությունն արվել է գրեթե մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Twitter-ը հայտնել է, թե որքան պետք է վճարեն օգտվողները իր API մուտք գործելու համար: Ամենաէժան փաթեթը կարժենա ամսական $42,000։ Microsoft-ի հայտարարությունից հետո Իլոն Մասկը թվիթ է հրապարակել, որում սպառնացել է դատի տալ ընկերությանը։

«Նրանք ապօրինաբար օգտագործել են Twitter-ի տվյալները։ Ժամանակն է դատական վարույթների»,- գրել է սոցցանցի սեփականատերը։

Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի համար է Microsoft-ն օգտագործել Twitter-ի տվյալները, սակայն հարկ է նշել, որ տեխնոլոգիական հսկան ChatGPT-ի ծրագրավորող OpenAI-ի հիմնական գործընկերն է: ԶԼՄ-ները գրում են, որ Microsoft-ի որոշումը կայացվել է Twitter-ի համար շատ անհաջող ժամանակահատվածում ։

 

 

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...