Microsoft-ը նախատեսում է ընկերությունների, դպրոցների և պետական կառույցների համար տեխնոլոգիա ներկայացնել, որը թույլ կտա նրանց ստեղծել սեփական չաթ-բոտերը, գրում Է CNBC-ն՝ վկայակոչելով ծրագրերին ծանոթ աղբյուրներին:
Դրանով հնարավոր կլինի ոչ միայն ստեղծել նոր բոտեր, այլև բարելավել գոյություն ունեցողները։ Ստեղծված բոտերում Microsoft-ի և OpenAI-ի լոգոները կարող են հեռացվել: ChatGPT-ն տեխնոլոգիան կբարելավվի այնպես, որ բիզնես տարբերակի չաթ-բոտերը հիմնվեն արդի տվյալների վրա: Բացի այդ, նրանք կտրամադրեն հղումներ այն աղբյուրներին, որտեղից տեղեկատվություն են ստանում, օրինակ՝ Microsoft-ի «նոր» Bing-ը:
ChatGPT-ն բավականին թանկ է OpenAI-ի համար, նշում է CNBC-ն: Ընկերության գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանի խոսքով՝ յուրաքանչյուր չաթ արժե մի քանի ցենտ, իսկ ամսական 100 միլիոն մարդու սպասարկելը «միլիոնավոր դոլարներ» է։ Հետևաբար, Microsoft-ը կորպորատիվ հաճախորդներին կտրամադրի ծախսերը գնահատելու և կառավարելու գործիքներ:





