spot_imgspot_imgspot_img

Հայտնի բջջային բանկը վերագործարկում է պրեմիում հաշիվները

Բրիտանական Monzo նեոբանկը նախատեսում է վերագործարկել վճարովի հաշիվները: Անցյալ տարվա սեպտեմբերին ընկերությունը հրաժարվեց դրանցից՝ հաճախորդների բացասական արձագանքի պատճառով: Հիմնադիր և գործադիր տնօրեն Թոմ Բլոմֆիլդը Reuters-ին հայտնել է, որ պրեմիում հաշիվը կթարմացվի 2020 թվականի առաջին եռամսյակում ՝ հաշվի առնելով առաջին գործարկման թերությունները:

Նախկինում գործարկված Monzo Plus-ը առաջարկում էր բազմաթիվ ծառայություններ՝ ներառյալ ապահովագրական, բանկոմատներում կանխիկացման առավելություններ: Այնուամենայնիվ, հաճախորդների բացասական արձագանքի պատճառով այն կասեցվեց գործարկվելուց հինգ ամիս անց: Անցյալ տարի ստարտափը կտրուկ քննադատվեց, քանի որ շատ օգտվողների հաշիվներ առանց որևէ պատճառաբանության արգելափակվել էին:

Նեոբանկը հայտնել է, որ ընկերության վնասի չափը 2018 թվականին կազմել է 61,5 միլիոն դոլար: Monzo-ն նախատեսում է շահույթն ավելացնել երեքից չորս տարվա ընթացքում` տրամադրելով ավելի շատ վարկեր և վճարովի ծառայություններ, որոնց թվում է պրեմիում հաշիվը:

Այս պահին Monzo-ի վարկային պորտֆելը կազմում է 156,4 միլիոն դոլար, ավանդների հաշիվները` 2,5 միլիարդ դոլար: Բլոմֆիլդը նաև հայտարարել է, որ 2020 թ.-ին նախատեսում է վարձել 500 նոր աշխատող՝ այդպիսով նրանց ընդհանուր թիվը հասցնելով 2 հազարի:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...