spot_imgspot_imgspot_img

Morgan Stanley-ն և Stripe-ը GPT-4-ը կինտեգրեն իրենց պրոդուկտում

Morgan Stanley Wealth Management-ը նախատեսում է օգտագործել OpenAI-ի GPT-4-ը՝ իր ֆինանսական խորհրդատուների համար բովանդակություն և գաղափարներ ստեղծելու նպատակով: Բանկի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընկերությունը կօգտագործի այս տեխնոլոգիան՝ բովանդակության հասանելիության, մշակման և սինթեզի համար:

Morgan Stanley-ի ֆինանսական խորհրդատուները և նրանց թիմերը կօգտվեն հարցեր տալու և վերլուծելու հնարավորույթյունից, այդ թվում՝ տրամադրելով պատասխանները մատչելի ձևաչափով: Բանկում նշում են, որ նոր ծառայությունը կօգնի զգալիորեն բարելավել հաճախորդների սպասարկման որակը։ Morgan Stanley Wealth Management-ի համանախագահ և ղեկավար Էնդի Սապերշտեյնը ասում է:

«Այս տեխնոլոգիան փոխում է խաղը մեր հսկայական մտավոր կապիտալի մշակման մեջ՝ բարձրացնելով դրա արժեքը միանգամայն նոր մակարդակի, և այդ գործընթացում շատ կարևոր ժամանակ է ազատում ֆինանսական խորհրդատուների համար, որպեսզի նրանք կարողանան անել այն, ինչ անում են լավագույնս՝ սպասարկել իրենց հաճախորդներին»:

Stripe նաև մտադիր է կիրառել իր աշխատանքում GPT-4-ը: Ընկերությունը նույնիսկ համագործակցել է OpenAl-ի հետ՝ նպատակ ունենալով ստեղծել և շուկա դուրս բերել նոր FinTech պրոդուկտներ:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...