spot_imgspot_imgspot_img

Motherly ստարտափի մեծածավալ ներդրումը

Motherly-ի գլխավոր տնօրեն Ջիլլ Կոզիոլը խոստովանում է, որ իր համահիմնադիր Լիզ Թենեթիի հետ միասին շատ դժվար ճանապարհ են անցել, երբ առաջին անգամ 2015 թ.-ին փորձեցին ներդրողների ներգրավել:

Նա Motherly-ն նկարագրում է որպես ընկերություն, որը մեկնարկեց` իր կայքում և սոցիալական մեդիայում մայրության թեմա պարունակող բովանդակություն հրապարակելով (podcast ձևով), որն իր հերթին խրախուսեց 30 միլիոն օգտվողների ներգրավվածությունը:

Այժմ, երբ կա մեծ լսարան և մի իրական համայնք, ընկերությունը պատրաստվում է բացել Motherly Store-ը: Եվ հայտարարում է, որ A սերիայի ֆինանսավորմամբ $ 5,4 միլիոն է հավաքել:

Motherly Store-ը կներառի ընկերության ապրանքանիշային ապրանքներ, ինչպես նաև մայրերի համար նախատեսված ապրանքների լայն ընտրություն:

Կոզիոլի պնդմամբ Motherly-ն մինչ օրս հաջողության է հասել, քանի որ այն ուղղված է ավելի կրթված կանանց խմբին, որոնք երեխաների ծնվելուց հետո շարունակում են աշխատել:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...