spot_imgspot_imgspot_imgspot_img

N26 նեոբանկը գործարկել է ապահովագրական ծառայություններ

Պրեմիում հաճախորդների ամենօրյա գործարքների համար N26 նեոբանկն առաջարկում է նոր ծառայություններ, որոնք կապահովեն լրացուցիչ հանգիստ:

Ապահովագրական նոր ծրագրերն օգնում են պաշտպանվել ցանկացած տեսակի ֆորս-մաժորից, սակայն փոփոխությունները ներառում են նաև նոր արտոնություններ և առկա առավելությունների բարելավումներ:

Ամենաէական փոփոխություններից մեկը վերաբերում է ճանապարհորդական ապահովագրությանը, քանի որ N26-ը երաշխավորում է, որ Metal and You հաշիվների սեփականատերերը ավելի լավ ապահովագրություն ստանան, եթե իրենց ճամփորդական ծրագրերը խափանվեն:

N26 ճանապարհորդական ապահովագրությունը փոխհատուցում է  ուղեբեռի ուշացման և ճանապարհորդության ծախսերը մինչև 500 եվրո, ուղեբեռի գողությունն ու անհետացումը՝ մինչև 2000 եվրո, շտապ բժշկական օգնությունը, ներառյալ սպորտային վնասվածքները մինչև 1 միլիոն եվրո, և ուղևորության չեղարկումը և ընդհատումը մինչև 10,000 եվրո:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...