spot_imgspot_imgspot_img

Monzo նեոբանկի բիզնես հաճախորդների թիվը հասել է 250,000-ի

Monzo-ն հասել է քառորդ միլիոն բիզնես հաճախորդների և այժմ ​​Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր 23 բիզնեսից մեկն օգտվում է նրա ծառայությունից:

Նեոբանկը կորպորատիվ հաշիվների շուկա մտավ 3 տարի առաջ՝ մեկ տարի հետ մնալով իր հիմնական մրցակից Starling-ից, որն այժմ ունի 520,000 մանր բիզնեսի հաշիվներ, ինչը կազմում է շուկայի մասնաբաժնի 8,9%-ը:

Monzo Business Pro-ն արժե ամսական £5 ֆունտ ստեռլինգ և ներառում է ինտեգրում Xero և FreeAgent ամպային հաշվապահական գործիքների հետ, ի թիվս այլ ապրանքների և հնարավորությունների: Իսկ Monzo Lite-ը բիզնես հավելվածի անվճար տարբերակ է:

Monzo Business-ի ղեկավար Ջորդան Շվեյդը նշել է. «Մեր Monzo Business ծառայությունը գործարկվել է ընդամենը 3 տարի առաջ, և այժմ Մեծ Բրիտանիայի 23 բիզնես ընկերություններից 1-ը համագործակցում է մեզ հետ: Ստարտափները և մանր բիզնեսները Մեծ Բրիտանիայի տնտեսության հիմքն են:»:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...