spot_imgspot_imgspot_img

Netflix-ը բացում է իր առաջին ռեստորանը

Ամերիկյան Netflix ծառայությունը որոշել է դուրս գալ հեռարձակման և բջջային խաղերի շրջանակներից և այս տարվա հունիսի 13-ին նրանք պաշտոնապես հայտարարել են ԱՄՆ-ում իրենց առաջին ռեստորանի մոտալուտ բացման մասին, որը կկոչվի Netflix Bites:

Netflix-ը խոստանում է, որ այս ռեստորանի ճաշացանկը կլցվի խոհարարների ճաշատեսակներով իրենց տարբեր խոհարարական շոուներից:

Ընդ որում, նոր ռեստորանի շենքի վրա նրանք տեղադրել են պաստառ, որտեղ գրված է՝ «Վիդեոժամանցը լավ է, բայց սնունդը՝ ավելի լավ»։

Ռեստորանի բացումը տեղի կունենա հունիսի 30-ին: Այն կաշխատի ամեն օր, տեղական ժամանակով 17:00-ից մինչև 22:00-ն, իսկ հանգստյան օրերին՝ առավոտյան 10-ից մինչև 14:00-ն: Այդտեղ կառաջարկվի նաև նախաճաշի մենյու:

Այս ռեստորանում ուտեստների գինը դեռ չի բացահայտվում, բայց այն տեղակայված կլինի Լոս Անջելեսում, իսկ այնտեղ գները էժան չեն։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...