New York Community Bank-ը կգնի Signature Bank-ի ակտիվների մեծ մասը, որը կարգավորիչները փակել էին Silicon Valley Bank-ի սնանկացումից հետո։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան։
Գործարքը ենթադրում է $38,4 միլիարդ ակտիվների փոխանցում New York Community Bank-ին, այդ թվում՝ $12,9 միլիարդ վարկեր, որոնք ձեռք են բերվել $2,7 միլիարդ զեղչով: Մոտ $60 միլիարդ ակտիվները կմնան ավանդների ապահովագրման կորպորացիայի օգտագործման համար: New York Community Bank-ը վերահսկողության տակ կվերցնի Signature Bank-ի 40 նախկին մասնաճյուղերը։
Signature Bank-ը երկրորդ բանկն է, որը փլուզվել է ճգնաժամի հետևանքով։ Այն դարձել է ԱՄՆ պատմության մեջ մեծությամբ երրորդ սնանկ բանկը։
Silicon Valley բանկի ճակատագրի մասին դեռևս որինչ հայտնի չէ: Bloomberg-ի տվյալներով՝ այն կվաճառվի մաս-մաս։
Կարդացեք նաև՝ UBS-ը գնել է Credit Suisse բանկը





