Յանդեքսի մայր ընկերությունը՝ Yandex N. V.-ն, որը գրանցված է Նիդեռլանդներում, առաջարկներ է ստացել Վլադիմիր Պոտանինից և Վագիտ Ալեքպերովից՝ գնելու բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Գործարարները հավակնում են «Յանդեքս»-ի ռուսական բիզնեսի բաժնետոմսերի առնվազն 51%-ին։ Այս փաթեթը, ըստ գործակալության աղբյուրների, գնահատվում է մոտ 560-600 միլիարդ ռուբլի (7-$7,5 միլիարդ):
Yandex N. V.-ի վարչությունն այս առաջարկը կքննարկի հաջորդ շաբաթ Դուբայում, սակայն վերջնական որոշումը նիստում կարող են չընդունել:
Այժմ ընկերությունում վերահսկողությունը պատկանում է նրա հիմնադիր Արկադի Վոլյոյին։ Նոյեմբերին Yandex-ը հաստատեց կորպորատիվ կառավարումը վերակազմավորելու և Yandex N. V.-ն առանձին խմբում առանձնացնելու մտադրությունը: Հաղորդվում էր, որ նման սցենարը ենթադրում է Yandex-ի «ռուսական» մասի 51% -ի վաճառքը ներդրողներին և Yandex N. V-ի համար 49% -ի պահպանում:
Հոլանդական Yandex N.V.-ն արտասահմանում չորս նախագծերի մշակման լիցենզիաներ կունենա՝ անօդաչու սարքեր, ամպային տեխնոլոգիաներ, կրթական Yandex.Practice և Toloka տվյալների նշագրման նախագիծ:





