NVIDIA-ի տվյալների կենտրոնի չիպեր արտադրող ստորաբաժանումը ընկերությանը $4,28 միլիարդ եկամուտ է բերել, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին $3,9 միլիարդ:
NVIDIA-ն ներկայացրել է նաև եռամսյակային զեկույցը, որը գերազանցել է Wall Street-ի սպասելիքները: Դրանից հետո բաժնետոմսերը NASDAQ-ում աճել են 29,34%-ով՝ հասնելով $394,97, որը պատմական առավելագույնն է:
NVIDIA-ի եկամուտն առաջին ֆինանսական եռամսյակում տարեկան կտրվածքով նվազել է 13%-ով և կազմել $7,19 մլրդ: Ընդ որում, նախորդ եռամսյակի համեմատ այն աճել է 19%-ով։ Refinitiv-ի կողմից հարցված վերլուծաբանները ակնկալում էին $6,52 միլիարդ եկամուտ:
Զուտ շահույթը հասել է $2,04 մլրդի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճելով 25,92%-ով: Մեկ բաժնետոմսի համար շահույթը կազմել է $1,09՝ նախկին $0,92 դոլարի դիմաց: Bloomberg-ը նշում է, որ շահույթն ամենաշատը գերազանցել է կանխատեսումները վերջին հինգ տարվա ընթացքում։





