spot_imgspot_imgspot_img

OpenAI-ը AI պրոդուկտների համար օնլայն խանութ կգործարկի

OpenAI-ը պատրաստվում է գործարկել մարկետփլեյս, որտեղ երրորդ կողմի մշակողները կարող են տեղադրել իրենց սեփական AI մոդելները՝ հիմնվելով իր տեխնոլոգիաների վրա:

Այս մասին հայտնում է The Information-ը՝ հղում անելով ընկերությանն իրազեկ աղբյուրներին։

Ըստ The Information-ի, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը նման պլանների մասին հայտարարել է մայիսին Լոնդոնում ծրագրավորողների հետ հանդիպման ժամանակ։ Նման մարկետը կմրցի OpenAI-ի հաճախորդներին և գործընկերներին պատկանող խանութների հետ, ինչպիսիք են Salesforce-ը և Microsoft-ը: Դա նաև կօգնի կազմակերպությանը ընդլայնել իր լսարանը:

Պարբերականը պնդում է, որ ապագա մարկետում իրենց AI մոդելների տեղադրմամբ արդեն կարող են շահագրգռված լինել OpenAI-ի երկու հաճախորդ ՝ տեխնիկական աջակցության ավտոմատացման ծրագրային ապահովման մշակող Aquant-ը և Khan Academy կրթական հարթակը:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...