spot_imgspot_imgspot_img

OpenAI-ը կվճարի ChatGPT-ում հայտնաբերված սխալների համար

OpenAI-ը կսկսի վճարել $200-ից մինչև $20,000 ChatGPT չաթբոտում հայտնաբերված սխալների համար:

OpenAI-ը գործարկել է bug bounty ծրագիրը՝ համագործակցելով Bugcrowd հարթակի հետ: Մշակողները կկարողանան հաղորդել ընկերության պրոդուկտի խոցելիության, սխալների կամ անվտանգության թերությունների մասին:

Ընկերությունը պատրաստ է վճարել $200 ոչ կրիտիկական սխալների համար, իսկ մինչև $20,000՝ «բացառիկ հայտնագործությունների» համար։ OpenAI-ը ChatGPT չաթբոտի մշակողն է, որի դեմո տարբերակը հրապարակվել է 2022 թվականի աշնանը։

2023 թվականի փետրվարին ChatGPT-ն դարձավ պատմության մեջ ամենաարագ աճող հավելվածը։ Չաթ-բոտը ընդամենը երկու ամսում հավաքել է ամսական 100 մլն ակտիվ օգտատեր ։

Մարտին ChatGPT Plus-ում սխալ է տեղի ունեցել, որի պատճառով չաթբոտների օգտատերերի տվյալները, ներառյալ քարտի համարները, վճարային ծառայությունների մասին տեղեկությունները, հայտնվել են հանրային տիրույթում:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...