spot_imgspot_imgspot_img

Orion Summit 2023-ին են միացել հեղինակավոր բանախոսներ

Հունիսին Նյու Յորքում կայանալիք Orion Summit 2023 գագաթնաժողովի մասնակիցների բանախոսներին է միացել Ֆինանսական կարգավորման խորհրդատու Ջեֆ Ինգբերը, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել Նյու Յորքի Federal Reserve բանկում, Citibank-ում, Դեպոզիտարիայի հավատարմագրային և քլիրինգի կորպորացիայում:

Ջեֆ Ինգբերն անհատական քննարկում կանցկացնի «Ինչու են ձախողվում ստարտափները» թեմայով:

New York համալսարանի Stern բիզնես դպրոցի Endless Frontier Labs-ի փոխտնօրեն Բեթ Իքսին կմիանա «Տեխնոլոգիաների եւ ֆինանսական ոլորտներում ներդրումների ու նորարարության առաջնահերթությունները» թեմայով պանելային քննարկմանը: New York համալսարանը լավագույնների վարկանիշում 39-րդն է, իսկ Endless Frontier Labs-ը համալսարանում ստարտափների մենտորության ծրագիր է իրականացնում:

Francisco Partners ներդրումային ընկերության Credit and Structured Solutions Group-ի տնօրեն Սեբուհ Նահաբեդյանն իր փորձը կկիսի «Թվային Ջուղա ցանցը՝ հանուն հայկական նորարարության, գիտության ու տնտեսության դիրքավորման նպատակի» պանելային քննարկման ընթացքում: Մինչ Francisco Partners-ին միանալը, Նահաբեդյանը եղել է Blackstone Insurance Solutions-ի գործադիր տնօրեն, ֆինանսների եւ գործառնությունների բաժնի ղեկավար, Blackstone Credit-ի գլխավոր տնօրենի տեղակալ:

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է՝ գագաթնաժողովին հանդես կգա 40-ից ավելի հեղինակավոր բանախոս՝ հայաստանյան ու միջազգային առաջատար կազմակերպություններից, ներառյալ՝ ֆինանսական, տեխնոլոգիական, կրթական եւ այլ ընկերություններից:

Orion Summit 2023 գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 19-22-ին՝ Նյու Յորքում, «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով: Գագաթնաժողովի պաշտոնական կայքըպարբերաբար համալրվում է միջոցառման օրակարգի, գործընկերների, բանախոսների մասին տեղեկատվությամբ: Կայքի միջոցով հնարավոր է նաեւ գրանցվել նյույորքյան գագաթնաժողովին մասնակցելու համար:

Orion Summit 2023-ը կտեւի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը եւ այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների եւ ներդրումների մասին:

«Orion»-ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...