spot_imgspot_imgspot_img

Ozon մարկետփլեյսը հայկական շուկա մուտք կգործի աշնանը

Ռուսական Ozon մարկետփլեյսը հայկական շուկա մուտք կգործի այս տարվա աշնանը։ Come On Forum 2023 միջոցառման ժամանակ ասել է ընկերության ղեկավար Սերգեյ Գոնչարովը:

«Մենք ընդլայնում ենք աշխարհագրությունը, Ozon-ն արդեն գործում է Բելառուսում և Ղազախստանում։ Հուլիսին մենք մուտք ենք գործում Ղրղզստանի շուկա, իսկ աշնանը` հայկական շուկա»,-ասել է ընկերության ղեկավարը:

Ozon-ը Հայաստանում նախատեսում է բացել տեղական մարկետփլեյս և կառուցել սեփական լոգիստիկ ենթակառուցվածք։ Այն կներգրավի նաև տեղական վաճառողների, որոնք կկարողանան OZON-ի միջոցով վաճառել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում:

Այսպիսով, Հայաստանը կդառնա ԱՊՀ չորրորդ երկիրը, որտեղ Ozon-ը տեղայնացնում է բիզնեսը: 2021 թվականից ընկերությունը բիզնես է զարգացնում Բելառուսում և Ղազախստանում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...