spot_imgspot_imgspot_img

Անցիր էլեկտրական մեքենայի Evoca-ի հետ

Evocabank-ն առաջարկում է անհատական օգտագործման էլեկտրական մեքենաների ձեռքբերման վարկ` մինչև 50,000,000 դրամի չափով և մինչև 7 տարի մարման ժամկետով:

Տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 12%:

Առաջնային շուկայից գնելու դեպքում դուք կստանաք մեքենայի` ավտոսրահի իրացման գնի մինչև 80%-ը, իսկ երկրորդային շուկայի դեպքում` մեքենայի գնահատված արժեքի մինչև 70%-ը:

Վարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ  այստեղ կամ զանգահարեք 010605555 հեռախոսահամարով:

Ինչու՞ գնել էլեկտրական մեքենա (EV – electric vehicle)

Էլեկտրական մեքենաներն առավել անվտանգ են և էկոլոգիապես մաքուր: Էլեկտրական մեքենա վարելով դուք հոգ եք տանում շրջակա միջավայրի մասին, քանի որ EV մեքենաներն ավելի քիչ վնասակար գազային արտանետումներ են թողնում:

Էլեկտրական մեքենաները սովորաբար ավելի ամուր են ու հուսալի, ինչի շնորհիվ հազվադեպ են փչանում: Ի տարբերություն ավանդական` բենզինով կամ դիզելային վառելիքով մեքենաների` դուք չեք ունենա մեքենայի շարժիչի հետ հաճախ հանդիպող անսարքություններ, ինչպես նաև` մեքենայի յուղ, ֆիլտր, անտիֆրիզ և մի շարք մասեր փոխելու անհրաժեշտություն:

Էլեկտրական մեքենաներն առավել հարմար են քաղաքային տեղաշարժման համար, քանի որ հաճախ կատարվող կանգառներն ու շարժիչի գործարկումը խնդիր չէ մեքենայի համար, իսկ շարժիչի աղմուկը գրեթե բացակայում է:

Ինչպիսի՞ ֆինանսական օգուտներ կունենաք էլեկտրական մեքենայի անցնելով

Էլեկտրական շարժիչով մեքենաների ՀՀ ներկրումն ազատված է մաքսատուրքերից, ինչպես նաև` 20% ավելացված արժեքի հարկից։ Այսինքն`հարկային-մաքսային առավելության շնորհիվ դուք ազատվում եք հարկերից` մեքենայի գնի մոտ 35%-ի չափով:

Էլեկտրական մեքենա վարելով դուք խնայում եք վառելիքի վրա ծախսվող գումարը: Մեքենայի գնման գումարը մի քանի տարում ձեզ ետ է գալու, քանի որ լիցքավորման ծախսն առնվազն 10 անգամ ավելի ցածր է, քան բենզինի կամ դիզելային վառելիքի ծախսը:

Ամբողջապես էլեկտրական շարժիչով կահավորված մեքենաներն ազատված են նաև կայանման վճարներից (կարմիր գիծ)։

Ինչպե՞ս լիցքավորել էլեկտրական մեքենան

Հաճախ վարորդները հրաժարվում են էլեկտրական մեքենա գնելուց, քանի որ չեն պատկերացնում, թե ինչպես է կարելի այն լիցքավորել: EV մեքենան կարելի է լիցքավորման միացնել տնից, ավտոտնակից և հասարակական վայրերում տեղադրված լիցքավորման կայաններից։

Երևանում վարորդը միջինում վարում է 25կմ, այսինքն` մեքենայի մեկ ամբողջական լիցքավորման շնորհիվ կարելի է մեքենան վարել մոտ 1 շաբաթ:

ՀՀ տարածքում առկա էլեկտրական մեքենաների լիցքավորման անվճար կայաններ կարելի է գտնել ինչպես Երևանում, այնպես էլ` Երևանից դուրս` բոլոր մարզերում: Կայաններում կգտնեք նաև հոսանքի փոխարկիչներ` տարբեր մոդելների մեքենաների համար: Լիցքավորիչների գտնվելու վայրերը կարող եք տեսնել քարտեզով այստեղ:

EV մեքենաների լիցքավորման միակ անհարմարությունը կարող է լինել լիցքավորման տևողությունը: Եթե տանը կամ ավտոտնակում ունեք լիցքավորման հնարավորություն, մեքենան գիշերը լիցքավորելը լավագույն տարբերակն է: Հակառակ դեպքում լիցքավորումը կարող է տևել 1-ից մինչև մի քանի ժամ։ ՀՀ-ում սահմանափակ քանակով կան նաև արագ լիցքավորման կայաններ:

Էլեկտրական մեքենաները կարելի է նույնիսկ վերալիցքավորել՝ օգտագործելով արևային վերականգնվող էներգիա, ինչը կարող է բարձրացնել երկրի էներգետիկ անկախությունը:

Ու՞ր դիմել մեքենայի անսարքության դեպքում

Վերջին տարիներին Հայաստանում բացվել են էլեկտրական մեքենաներ սպասարկող սերվիս-կենտրոններ։ Էլեկտրական մեքենաների սպասարկման ծախսերը նույնպես ավելի ցածր են: Կան նաև EV մեքենաներ արտադրող ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչներ, որոնք նոր մեքենա գնելու դեպքում տրամադրում են երաշխիք, սպասարկում և այլ արտոնություններ։

Այսօր ՀՀ-ում կա ավելի քան 600 էլեկտրական մեքենա: Վերջինիս քանակի աճին զուգահեռ կբարելավեն նաև սպասարկման պայմանները և հարմարությունները:

Evocabank-ը մշտապես ներդնում է միջազգային շուկային համապատասխան պրոդուկտներ և ծառայություններ` զարգացնելով երկրի էկոհամակարգը:

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...