spot_imgspot_imgspot_img

Ռեցեսիայի պայմաններում տեխնոլոգիական ընկերությունները կարող են փլուզվել. Bank of America

Bank of America-ն նախզգուշացնում է, որ տեխնոլոգիական բաժնետոմսերի երկարաժամկետ դրական դինամիկան կարող է ավարտվել:

Նշենք, որ միայն վերջին տարում Nasdaq ինդեքսն աճել է 18%-ով։ Սակայն առաջիկա ռեցեսիայի պատճառով այն կարող է լուրջ խնդիրների առջև կանգ առնել։ Սպասվում է, որ Դաշնային պահուստային համակարգը կշարունակի բարձրացնել տոկոսադրույքները:

Bank of America-ի ստրատեգ Մայքլ Հարթնեթը ճշգրիտ կանխատեսել է անցյալ տարվա շուկայի անկումը: Այժմ նա վստահեցնում է, որ ռեցեսիան կարող է լրջորեն ազդել վարկային և տեխնոլոգիական ոլորտների վրա, ինչպես 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը։ Սա կարող է կտրուկ դադարեցնել իրենց բաժնետոմսերի արագ աճը:

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում, ըստ Bank of America-ի, ներդրողները $3,8 միլիարդ դոլար են ներդրել տեխնոլոգիական բաժնետոմսերի մեջ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2021 թվականի դեկտեմբերից ի վեր: 2023 թվականին ոլորտի զգալի շահույթը և արհեստական բանականության տեխնոլոգիայի շուրջ աղմուկը, որի օրինակը ChatGPT-ի հայտնվելն է, գրավել են ներդրողներին ։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...