spot_imgspot_imgspot_img

Ռուսական երեք բանկ մասնաճյուղեր կբացեն Կուբայում

Ռուսական երեք բանկ ցանկանում են մասնաճյուղեր բացել Կուբայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահին առընթեր ձեռնարկատերերի իրավունքների հանձնակատար Բորիս Տիտովը:

Նա նշել է, որ Կուբայի Կենտրոնական բանկը ստացել է նրանց դիմումները և Հավանան արդեն «հաստատել է իր շահագրգռվածությունը» մասնաճյուղերը գրանցելու հարցում։

Տիտովի խոսքով, դիտարկվում է նաև կղզում փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար «համատեղ լայնածավալ» ռուս-կուբայական բանկերի ստեղծման հնարավորությունը։

«Այսօր Կուբայում ձեռներեցների թիվն աճում է: Նրանց անհրաժեշտ է իրենց պրոֆեսիոնալ բանկը, որը կարող է աջակցել ձեռնարկատիրական նախագծերին», – ասել է օմբուդսմենը:

Տիտովը հավելել է, որ Ռուսաստանն արդեն ներկայացրել է իր առաջարկները Կուբայի Կենտրոնական բանկին այս հարցում և «արագ առաջընթացի» հույս ունի։

 

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...