Looky սոցիալական ցանցը, որն իրեն ներկայացնում է որպես ռուսական Instagram, ներգրավել է 300 միլիոն ռուբլի մասնավոր ներդրողներից։ Նրանց անունները չեն հրապարակվում։
Գործարքին աջակցել է Voskhod Capital ներդրումային ընկերությունը, որը դարձել է Looky-ի ներդրումային խորհրդատուն։
Looky-ն գործարկվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Սոցիալական ցանցն իրեն ներկայացնում է որպես ռուսական Instagram՝ էլեկտրոնային առևտրի հնարավորություններով:
Ինչպես հաղորդվում է, ստարտափը միջոցներ կհատկացնի ֆունկցիոնալությունը վերջնական տեսքի բերելու, օգտատերեր ներգրավելու, բլոգերների և ստեղծողների հետ աշխատելու համար։ Թիմը նախատեսում է նաև ինտեգրել ռուսական խոշորագույն շուկաները, ստեղծել գործիքներ իր հարթակում ապրանքների և ծառայությունների առաջմղման և վաճառքի համար:
Ավելի վաղ սոցցանցը հայտարարել էր, որ մտադիր է մինչև 2024 թվականը ներգրավել Instagram-ի ռուս օգտատերերի առնվազն 10%-ին։
Կարդացեք նաև՝ Instagram ռուսական տարբերակով կամ՝ Looky





