spot_imgspot_imgspot_img

Ռուսաստանն աշխարհում երկրորդն է կրիպտոարժույթների մայնինգով

Ռուսաստանը կրիպտոարժույթների մայնինգով բարձրացել է աշխարհում երկրորդ տեղը։ 

Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածի արդյունքներով Ռուսաստանը կրիպտոարժույթների արտադրության մեջ օգտագործել է 1 ԳՎտ հզորություն։ Առաջատարը մնում է Միացյալ Նահանգները՝ 3-4 ԳՎտ հզորությամբ։ Լավագույն տասնյակում են նաև Պարսից ծոցի երկրները, Կանադան, Մալայզիան, Արգենտինան, Իսլանդիան, Պարագվայը, Ղազախստանը և Իռլանդիան։

Նախորդ տարիներին Ռուսաստանը զբաղեցնում էր երրորդ տեղը։ Քեմբրիջի այլընտրանքային ֆինանսների կենտրոնի տվյալներով՝ 2021 թվականի վերջին Ռուսաստանը բիթքոյնի մայնինգի հզորությամբ առաջ է անցել ԱՄՆ-ից և Ղազախստանից։

Ըստ BitRiver-ի փորձագետների՝ Ռուսաստանի Դաշնության երկրորդ տեղը պայմանավորված է անցյալ տարի Ղազախստանում մայնինգի գործունեության սահմանափակմամբ, իսկ ավելի վաղ՝ Չինաստանում՝ էլեկտրաէներգիայի պակասի պատճառով։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...