spot_imgspot_imgspot_img

Ռուսաստանում խաբեբաներն օգտագործում են ChatGPT-ն` ֆիշինգ հարձակումների համար

Խաբեբաները սկսել են օգտագործել ChatGPT-ն՝ ավելի խելացի և վստահելի ֆիշինգ (կիբեռհանցագործության տեսակ, որի նպատակն է ստանալ որևէ սոցիալական կայքի օգտատիրոջ գաղտնի տվյալները) նամակներ գրելու համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Աննա Կուլաշովան։

«Արհեստական բանականությունը գործիք է և ինչպես ցանկացած գործիք, այն պարունակում է և՛ հնարավորություններ, և՛ սպառնալիքներ, և իհարկե, այն կօգտագործվի իր բոլոր դրսևորումներով: Այդ թվում մենք արդեն տեսել ենք ChatGPT-ի օգտագործմամբ հարձակումներ»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է Աննա Կուլաշովան:

նրա խոսքով, Նախկինում ֆիշինգային էլ.փոստը հնարավոր էր տարբերել խոսքի սովորական գրագիտությամբ:

«Երբ հասկանում եք, որ նամակը տարօրինակ կերպով է կազմված, առկա են սխալներ և այլն, ապա դա ֆիշինգ է: ChatGPT-ի կիրառմամբ, այդ նամակներում սխալները շատ ավելի քիչ են դարձել: Բայց այն դեռ շատ խելացի չէ, իհարկե, նա սովորում և կատարելագործվում է, բայց մինչ այժմ ունակ չէ շատ բարդ բաների»,-ավելացրել է Կուլաշովան:

Ըստ նրա, արհեստական ​բանականությունը կարող է օգտագործվել նպատակային ֆիշինգի համար, երբ հարձակվում են կազմակերպությունների վրա: Այդպիսի հարձակումներին հնարավոր է նաև հակազդել:

«Մենք չպետք է մոռանանք, որ բարդ հարձակումը թանկ արժե և հետևաբար թանկ է նաև նեյրոնային ցանցի օգտագործումը»,-եզրափակել է Կուլաշովան:

Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 14-17-ը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...