spot_imgspot_imgspot_img

Ռուսները SBP-ի միջոցով արտասահման փոխանցումներ կկատարեն

Ռուսներին հասանելի են դարձել արագ վճարումների համակարգի միջոցով հարևան երկրներ դրամական փոխանցումները։ Tinkoff-ի հաճախորդներն արդեն կկարողանան գումար ուղարկել Հայաստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի բանկերին:

Փոխանցումը կատարվում է ռուբլով՝ հետո փոխվում ցանկալի արժույթով: Բանկն էլ իր հերթին դառնում է մատակարար SBP-ի և արտասահմանյան վարկային կազմակերպությունների միջև:

VTB-ն, Otkritie-ն և Novikombank-ը նույնպես նախատեսում են այս ծառայությունը գործարկել 2023 թվականին: Նման փոխանցումները արդիական կլինեն աշխատանքային միգրանտների և Ռուսաստանից հեռացած քաղաքացիների համար:

Գործընկեր բանկերի թիվը աստիճանաբար կավելանա, քանի որ արտասահմանյան շատ վարկային կազմակերպություններ վախենում են երկրորդական պատժամիջոցներից, նշել է Anderida Financial Group-ի հիմնադիր Ալեքսեյ Տարապովսկին։ Ընդ որում, այդ համակարգի միացման նկատմամբ հետաքրքրություն ունեն ԵԱՏՄ բոլոր երկրները ։

SBP-ին փոխանցումները 2022 թվականի երրորդ եռամսյակում հասել են համակարգի գոյության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշների։ Երեք ամսվա ընթացքում իրականացվել է 839 միլիոն գործարք՝ ընդհանուր 3,9 տրիլիոն ռուբլու չափով։ Վճարման համար քաղաքացիները 112 միլիոն անգամ օգտվել են SBP-ից, ինչը բացարձակ ռեկորդ է:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...