Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում, որն արդեն հայտնի է իր մասշտաբային շինարարական նախագծերով, պատրաստվում են նոր թաղամաս կառուցել, որը կկոչվի New Murabba։ Նախագծի մասին հայտարարել է թագաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալմանը։
Թաղամասի մակերեսը կկազմի մոտ 18 քառակուսի կիլոմետր, իսկ նրա «մարգարիտը» կլինի Mukaab-ը՝ խորանարդ երկնաքերը, որի բարձրությունն ու երկարությունը յուրաքանչյուր կողմում կկազմի 400 մետր:
Միայն Mukaab-ի մակերեսը կգերազանցի 2 մլն քմ-ը: Ներսում նախատեսվում է տեղադրել ինչպես զբոսաշրջիկների համար նախատեսված զվարճանքների վայր, այնպես էլ հյուրանոցներ, բնակելի և կոմերցիոն տարածքներ։
Դիզայներների մտահղացմամբ՝ Mukaab-ը կդառնա «աշխարհի առաջին ընկղմվող կենտրոնը»՝ իրականում VR-պլանետարիումը: Պրոմո տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես հոլոգրաֆիկ էֆեկտների շնորհիվ հնարավոր կլինի «այցելել» Մարս և այլ վայրեր։





