Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ SalyutDevices LLC-ն (SberDevices) համապատասխանության հայտարարագրեր է ներկայացրել սպառողական սարքավորումների շարքի՝ ԵԱՏՄ երկրներ առաքելու համար, գրում է Коммерсант-ը։
Հայտնի է, որ արտադրողը օրերս՝ հունվարի 16-ին, Tab ապրանքանիշով պլանշետներ է հայտարարագրել, իսկ անցած տարվա սեպտեմբերին՝ նոթբուքեր և անհատական համակարգիչներ։ SberDevices-ը սարքեր է ստեղծում Salyut ձայնային օգնականով և խելացի կենցաղային տեխնիկայով: Ներկայումս այն իր արտադրանքի շարքում չունի համակարգիչներ և սերվերներ, սակայն անցյալ ամիս արտադրողը հայտարարեց դրանց թողարկման մասին ներքին օգտագործման համար:
Համապատասխանության վկայականների միասնական ռեգիստրի համաձայն՝ արտադրողը կկարողանա սարքավորումներ մատակարարել Ռուսաստանի Դաշնություն, Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան:





