Ճապոնական Sega Sammy Holdings հոլդինգը €706 միլիոնով կգնի ֆիննական խաղերի մշակող Rovio Entertainment Oyj-ը, որը հայտնի է Angry Birds ֆրանշիզայով: Բաժնետոմսերը կգնեն հատը €9,25, ասվում է ընկերության փաստաթղթում:
Հնարավոր գործարքի մասին ԶԼՄ-ները գրել էին դեռ տարեսկզբին: Անցած հանգստյան օրերին հաղորդվել էր, որ դրա գումարը կարող է կազմել $1 մլրդ:
Ինչպես նշվում է փաստաթղթում, ընկերությունների միավորումն իրականացվում է համաշխարհային խաղային շուկայում Sega-ի աճի նպատակով: Rovio-ի հետ համատեղ ճապոնացի մշակողը կավելացնի երկրպագուների բազան և կհրապարակի Rovio-ի պրոդուկտը տարբեր հարթակներում:
Ֆիննական ընկերության տնօրենների խորհուրդը բաժնետերերին խորհուրդ է տալիս ընդունել Sega-ի առաջարկը. դրա օգտին քվեարկել է բաժնետերերի 49%-ը, այդ թվում՝ ընկերությունը հիմնադրած hed ընտանիքը:
Նախատեսվում է գործարքը փակել 2023-2024 թվականների երկրորդ եռամսյակում: Ճապոնացի մշակողը դեռ պետք է համապատասխան թույլտվություններ ստանա կարգավորիչներից: Գործարքի մասին լուրերից հետո ընկերության բաժնետոմսերը թանկացել են 18%-ով՝ հասնելով €9,16։
Փետրվարին Rovio-ն հեռացրել էր Angry Birds Classic-ը Google Play-ից:





