Ֆրանսիական “Shine” ստարտափը գործարկել է երկու նոր ֆունկցիա՝ “Shine Premium” ՝պրեմիում հաշիվ հիմնական ապահովագրությամբ ֆրիլանսերների համար և “Shine Start” ստարտափն օգտագործող ընկերություններին աջակցելու համար:
Այժմ, իրենց բանկային հաշիվների մասին տեղեկություններ ստանալուց և “Shine” առանձին վճարային քարտ ստեղծելուց զատ, օգտվողները կարող են գրանցել «միկրո ընկերություն»՝ արդյունքում կարող են ընդունել ֆրիլանս առաջադրանքներ, ստեղծել հաշիվներ, զեկուցել հարկերի մասին և այլն:
Ստարտափի սեփականատերերը կարծում են, որ սկսնակ ձեռներեցների շուկան բավարար չափով չի սպասարկվում։ Չնայած մասնագիտացված բանկային ծառայությունների հսկայական պահանջարկին՝ փոքր բիզնեսի այս տեսակին ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Հիմա ամեն ինչ այլ կերպ է լինելու. ստարտափը նույնիսկ կհիշեցնի, թե երբ է հարկի վճարման ժամկետը։





