spot_imgspot_imgspot_img

Շվեյցարական խոշորագույն բանկը հաճախորդներին թույլ կտա առևտուր անել կրիպտոարժույթներով

Շվեյցարական PostFinance-ի բանկային ստորաբաժանումը հաճախորդներին հասանելիություն կտա Bitcoin-ի և Ethereum-ի հետ գործառնությունների համար: 2,5 միլիոն հաճախորդ կկարողանա կրիպտոարժույթ պահել և վաճառել իրենց հաշիվներում։

Կրիպտոարժույթների մատակարար Sygnum Bank-ը կհամագործակցի PostFinance-ի հետ, որն իր հերթին, պատկանում է պետությանը և հանդիսանում է երկրի խոշորագույն բանկերից մեկը։

Sygnum-ի հաղորդագրությունից պարզ է դառննում, որ կազմակերպությունը PostFinance-ին կտրամադրի իր b2b հարթակը, որը կներդրվի բանկի ենթակառուցվածք։ PostFinance-ը բացատրել է այս քայլը թվային ներդրումային ծառայությունների մեծ պահանջարկով:

Ինչպես պարզաբանել է Sygnum-ը, վերջերս երկրի մանրածախ բանկերից դրամական միջոցների լուրջ արտահոսք է եղել դեպի թվային ակտիվներ: Սա կարող է նպաստել PostFinance-ի կրիպտոարժույթներին անցնելուն:

Այսպիսով, միջոցառումն ուղղված է ոչ այնքան եկամուտների ավելացմանը, որքան գոյություն ունեցողների պահպանմանը։ Ապագայում նախատեսվում է հաճախորդներին տրամադրել այլ կրիպտոարժույթների հասանելիություն։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...